aCLUB ԿՈՐՊՈՐԱՏԻՎ

aCLUB քարտը միասնական կուտակային քարտ է, որն սպասարկվում է Երևանի ամենահայտնի վայրերից մեծ մասում: aCLUB քարտով հնարավոր է կուտակել Ձեր յուրաքանչյուր վճարման մինչև 7%-ը մեր ցանկացած գործընկեր կազմակերպությունում, որոնց շարքում են Mr.Gyros, JAZZVE, և ավելի քան 50 վայր: Գործընկերների ամբողջ ցանկը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ՝ www.aCLUB.am/search
Ընդլայնելով մեր ծառայությունները՝ առաջարկում ենք նոր ԱՆՎՃԱՐ ծառայություն՝ Կորպորատիվ aCLUB քարտ:

Ի՞նչ է aCLUB կորպորատիվ քարտը

aCLUB կորպորատիվ քարտը հատուկ մշակված է կազմակերպությունների և ընկերությունների համար՝ օգնելու միջոցառումների և տոների կազմակերպմանը: Կորպորատիվ քարտի վրա կուտակվում են լրացուցիչ միավորներ ամեն անգամ, երբ թիմի որևէ անդամ օգտագործում է իր քարտը ցանկացած գործընկեր կազմակերպությունում: Ձեր կորպորատիվ քարտը կարող է օգտագործվել նաև ընկերության միջոցառումների և թիմային այցելությունների ժամանակ՝ ավելի շատ միավորներ կուտակելու համար:

Ովքե՞ր են շահում aCLUB կորպորատիվ քարտից

Ցանկացած ընկերություն կամ ընկերության թիմ, ովքեր սիրում են ընկերական շփումները և աշխատանքից դուրս թիմային միջոցառումները: Կորպորատիվ aCLUB քարտի վրա կուտակված միավորները կարող են օգտագործվել ընկերության տարբեր միջոցառումների ժամանակ, ինչպես, օրինակ, Ամանորյա, ծննդյան տոները և աշխատանքից հետո կազմակերպվող ընթրիքները: Աշխատանք և կյանք հավասարակշռությունը շատ կարևոր է արդյունավետ թիմերի զարգացման համար: Ստացե՛ք aCLUB կորպորատիվ քարտը և թեթևացրեք Ձեր ընկերության՝ սոցիալական միջոցառումների ֆինանսական ծանրությունը:

Ինչպե՞ս է այն աշխատում

Ստացե՛ք կորպորատիվ քարտը:
1. Խրախուսեք Ձեր թիմի անդամներին ստանալ իրենց ԱՆՎՃԱՐ անհատական քարտերը (կամովի):
2. Ձեր կորպորատիվ պլանում կլինեն անվանական քարտապաններ:
3. Ամեն անգամ, երբ անվանական քարտն օգտագործվի, Ձեր կորպորատիվ քարտին կկուտակվեն լրացուցիչ միավորներ:
4. Օգտագործե՛ք Ձեր կորպորատիվ քարտը՝ ընկերության ճաշերի կամ աշխատանքից դուրս իրականացվող միջոցառումների հաշիվները փակելիս՝ էլ ավելի շատ միավորներ կուտակելու համար:

 

 

Դարձե՛ք այս նոր անվճար ծառայությունից առաջին օգտվողներից: Մեր առաջարկների և կուտակումների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք մեր էլ. կայքը հետևյալ հղմամբ՝ www.aCLUB.am
Դիմելու համար պարզապես զանգահարեք +374 11 770880 հեռախոսահամարով և մեր աշխատակիցներն ամեն ինչ կկազմակերպեն Ձեզ համար:

Հարգանքով՝
aCLUB կորպորատիվ թիմ

Ստացեք aCLUB կորպորատիվ լուծումներ լրացնելով հայտը