Շնորհակալություն aCLUB Ռեֆերալ դառնալու համար.

Այս պահից սկսած ամեն ամիս մեր լավագույն ռեֆերալները կպարգեւատրվեն 5000 միավորով

Օգնեք մեզ շատերին տեղեկացնելու aCLUB-ի անսահման հնարավորությունների մասին եւ պարգեւատրվեք:

Այսուհետ Դուք aCLUB-ից կստանաք ավելին:

Հարգանքով՝
aCLUB Ռեֆերալների թիմ

aCLUB-ի երկար սպասված Ռեֆերալ ծրագիրն արդեն իրականություն է: Հրավիրեք շատ ընկերների եւ վաստակեք շատ միավորներ: Ձեր կողմից հրավիրած յուրաքանչյուր ընկեր Ձեզ տալիս է լրացուցիչ 300 հատուկ միավոր վաստակելու հնարավորություն: Ավելին, Դուք էլ, Ձեր հերթին, հնարավորություն եք ստեղծում Ձեր հրավիրած բոլոր ընկերներին aPass քարտն ընտրելու համար մեր կողմից ստանալու 500 հատուկ միավոր: Այսինքն՝ Ձեր հրավերը շահավետ է յուրաքանչյուրիդ համար, քանի որ երկուսդ էլ, առանձին-առանձին, ստանում եք միավորներ:

Եթե Դուք aCLUB քարտապան եք, ապա արդեն ունեք Ռեֆերալի ծածկանունը (referral code): Ձեր ունիկալ ծածկանունը կառուցված է այսպես՝ Ձեր քարտին գրված Ձեր անվան առաջին տառը, Ձեր ազգանվան առաջին տառը եւ aCLUB-ում գրանցված բջջային հեռախոսահամարի վերջին չորս թվերը: Օրինակ՝ Եթե Ձեր անուն ազգանունը քարտին գրված է Suren Aslanyan և aCLUB-ում գրանցված Ձեր բջջային հեռախոսի համարն է 091123456, ապա Ձեր Ռեֆերալ ծածկանունը (referral code) կլինի այսպես – SA3456.

Դուք կարող եք Ձեր ծածկանունն ուղարկել ընկերներին հաղորդակցման ցանկացած եղանակով, տարածել այն սոցիալական ցանցերով՝ դրա համար օգտվելով մեր հատուկ էջերից, որտեղ առկա են պատրաստի ձեւեր

aCLUB-ն ավելի հաճելի է, երբ վայելում են ընկերներով:

Դարձիր Ռեֆերալ

Դեռ aCLUB-ին չես անդամակցո՞ւմ

*Ռեֆերալի միջոցով ստացված միավորները կկուտակվեն Ձեր քարտային հաշվին այն ժամանակ, երբ Ձեր հրավիրած ընկերն իր քարտով կկատարի առաջին կուտակումը