Ի՞նչ է aCLUB-ը

aCLUB-ը նոր նախագիծ է, որը Ձեզ հնարավորություն է տալիս լինել հատուկ հաճախորդ մեր գործընկեր կազմակերպություններում և օգտվել մի շարք արտոնություններից:  Մենք Ձեզ մշտապես կտեղեկացնենք ՀՀ սպասարկման ոլորտում գործող լավագույն կազմակերպություների առաջարկներին և նորություններին։ Օգտվելով մեր գործընկեր կազմակերպություններիծառայություններից` Դուք կկարողանաք կատարած վճարումներից կուտակել միավորներ և օգտագործել դրանք ցանկացած գործընկեր կազմակերպությունում:

Ո՞րն է aCLUB արտոնությունների քարտապան լինելու առավելությունը

  • Դուք խնայում եք Ձեր ծախսած գումարի մինչև 10%։
  • Դուք կարող եք օգտագործել կուտակված aP-ներն անմիջապես հաշիվը փակելիս, առանց որևէ հավելյալ գործողությունների, գումարի փոխարեն ներկայացնելով Ձեր անվանական քարտը։
  • Դուք միշտ տեղեկացված եք քաղաքում կայանալիք լավագույն միջոցառումներին։
  • Դուք ունեք բացառիկ հնարավորություն մեկ զանգով կատարել բազմաթիվ ամրագրումներ։
  • Դուք ունեք Ձեր միջոցառումների, սրճելու, ճաշելու կամ պարզապես ժամանցի համար լավագույն վայր ընտրելու խորհրդատվության հնարավորություն։

Ինչպե՞ս կուտակել և օգտագործել միավորները

Պարզապես, մեր գործընկեր կազմակերպություններում վճարում կատարելիս, ներկայացրեք Ձեր aCLUB քարտը, և կուտակումը բարեհաջող կատարելիս՝ կստանաք SMS հաղորդագրություն Ձեր կուտակած միավորների և Ձեր հաշվեկշռի մասին: Կուտակած միավորները կարող եք օգտագործել մեր գործընկեր կազմակերպություններում:

Ի՞նչ է aP-ն և ինչպես է հաշվարկվում

aP-ն (էյ փի) aCLUB քարտերի կուտակային միավորի անվանումն է, որը նշանակում է aPOINT (a միավոր): Մեկ aP-ն համարժեք է 1 ՀՀ դրամի: aCLUB քարտապան դառնալով՝ Դուք ստանում եք բացառիկ հնարավորություն հեշտությամբ կուտակելու շատ aP-ներ: Իսկ կուտակված aP-ներն օգտագործվում են ընդամենը մեկ քայլով. Ընդամենը հարկավոր է վճարումներ կատարելիս ներկայացնել Ձեր անվանական ‪‎aCLUB քարտը։

Ինչպե՞ս ձեռք բերել aCLUB քարտ

aCLUB Classic անվանական քարտը տրամադրվում է անվճար, սպասարկման և այլ վճարներ չկան: Քարտը ստանալու պահին քարտապանը մուտքագրում է 1,000 ՀՀ դրամ, որը փոխանցվում է իր անվանական aCLUB քարտի հաշվին 1,000 aP-ի տեսքով (1 aP-ն համարժեք է 1 ՀՀ դրամի):

aCLUB Classic քարտապան դառնալու համար ներկայացրեք հայտ՝ լրացնելով Ձեր տվյալները կամ զանգահարեք 011 770 880 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ 10:00-19:00:

Նաև aCLUB-ի քարտապան կարող եք դառնալ մեր գործընկեր կազմակերպությունների այն հավատարիմ հաճախորդների միջոցով, ովքեր հաճախակի օգտագործում են իրենց aCLUB քարտը: Նրանք կարող են հրավիրել նաև Ձեզ` դառնալու բարձր ճաշակի և կարգավիճակի երաշխիք հանդիսացող aCLUB-ի հաջողակ քարտապան:

Ինչպե՞ս ստանալ aCLUB Gold քարտ

aCLUB Gold քարտ կարող են ստանալ բոլոր aCLUB Classic քարտապանները: Gold քարտն, ի տարբերություն Classic քարտի, բացի բազմաթիվ այլ առավելություններից, կուտակում է ավելի շատ միավորներ: Այսպիսով, Gold քարտապան դառնալու համար անհրաժեշտ է Classic քարտով կատարել 150.000 aP-ի շրջանառություն (կուտակել կամ օգտագործել), որն էլ Ձեզ կտա բացառիկ հնարավորություն ստանալ aCLUB Gold քարտ: